Հարց քաղաքացիներից` աշխատողը ո՞ր դեպքում կարող է կրել նյութական պատասխանատվություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` աշխատողը ո՞ր դեպքում կարող է կրել նյութական պատասխանատվություն: Ո՞ր դեպքում է նա ենթարկվում նյութական պատասխանատվության:

Սիրվարդ Արզումանյան (34 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Արզումյանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնաuը, որն առաջացել է`

1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետեւանքով.
2) նյութերի գերածախu թույլ տալու հետեւանքով.
3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիu այլ անձանց պատճառված վնաuը գործատուի կողմից հատուցելու դեպքերում.
4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախuերից.
5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետեւանքով.
6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետեւանքով:

(Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատողի (ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս) պատճառած վնասը հատուցած գործատուն հետադարձ պահանջի իրավունք ունի այդ աշխատողի նկատմամբ իր վճարած հատուցման չափով, եթե օրենքով այլ չափ նախատեսված չէ: Ի դեպ, աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, եթե, օրինակ, վնասը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի եւ անհատական ու կոլեկտիվ պաշտպանության այլ միջոցների հետեւանքով, ինչպես նաեւ ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նութերի ազդեցության տակ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:     




Լրահոս