ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ զարգացումներ Դինա Ակոպովնայի գործով. նրան կձերբակալե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիանա Գրիգորյանի, նույն ինքը` Դինա Ակոպովնայի մուտքի վիզաների խարդախության վերաբերյալ ԱՄՆ-ում հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում: Չի բացառվում, որ հաղորդավարուհուն առաջիկայում ձերբակալեն:

Ինչպես հայտնի է` ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին եւ ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը` Դինա Ակոպովնային եւ Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք առաջադրվեց ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար, ըստ որի` նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ:

Այս իրավիճակին անդրադարձել էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը` տարածած հայտարարության մեջ նշելով. «ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի եւ ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության համատեղ քննությամբ ազդեցիկ ուղերձ է հղվում առ այն, որ ԱՄՆ վիզաների հետ կապված չարաշահումներն ազգային անվտանգության խնդիր են եւ դրանք չեն կարող հանդուրժվել:

… Միաժամանակ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտն ու դիվանագիտական անվտանգության ծառայությունն ամեն ինչ կանեն` պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր շահարկում են ԱՄՆ վիզաների համակարգը շահ ստանալու նպատակով:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` ՀՀ-ում այս աղմկահարույց գործի շրջանակներում սպասվում են ձերբակալություններ. Ակոպովնան, հնարավոր է, կալանավորվի: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Դինա Ակոպովնային ՀՀ-ում պատասխանատվության կանչելը կապված է մեկ հանգամանքով. ԱՄՆ իրավապահները սպասում են գործով մեղադրյալների ցուցմունքներին, որից հետո պարզ կլինի առհասարակ Հայաստանում այս գործընթացի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս