Մարտի 8-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 8-ին ժամը 11:00-ին  «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  Հայամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն ԽաչանուշՀակոբյանը կխոսի կանանց առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի մասինինչպես նաև կանդրադառնա կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանպատճառներինդրա բուժմանն ուղղված քայլերի արդյունավետությանը և այն կանխարգելելու մեթոդներին:

***

Մարտի 8-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Թեման՝ «Կանայք իրենց  տոնի մասին. Մարտի 8, թե՞ ապրիլի 7։ Մարտի 8-ը ոչ աշխատանքային, ապրիլի 7-ը աշխատանքային օր։
Տոնի հասարակական, իրավական և հոգեբանական մոտեցումները։ Ո՞րն է արժեքավոր՝ կանանց միջազգային, թե՞ մայրության, գեղեցկության և սիրո տոնը։ Հայ  կնոջ ներկայիս կերպարը։ Նրա դերը ընտանիքում,  հասարակական-քաղաքական  կյանքում։ Ի՞նչ կարող է փոխել  հայ կինը և ի՞նչ թույլ չեն տալիս անելու։ Ի՞նչ է հարկավոր կնոջն իր օրը տոն դարձնելու»։
Բանախոսներն են՝
Իրինա Ծատուրյան –հոգեբան
Անի Ապիտոնյան -հոգեբան
Նարե Արամյան –Իրավապաշտպան
Կարինե Փանոսյան–բանասեր, բնապահպան




Լրահոս