ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք ունեինք մտավախություններ. ՀՀ առողջապահության փոխնախարարը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի վերաբերյալ հենց սկզբից էլ ունեցել է որոշակի մտավախություններ, որոնք ընթացքում հաստատվել են: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

«Մարտի 1-ից սկսեց աշխատել դեղերը դեղատոմսով դուրս թողնելու կարգը: Նաև առաջին օրը որոշակի հաշվարկներով ունեինք մտավախություններ, որ կարող են լինել որոշակի խնդիրներ, լարումներ հիվանդների հոսքի հետ կապված: Եվ այդ մտավախություններն ընթացքում հաստատվեցին: Այդ պատճառով նախապատրաստվեց ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ որոշումը մասնակի կասեցնելու համար: Եվ այն ներկայացվեց հաստատման»,-ասաց Խաչատրյանը:

Փոխնախարարի փաստմամբ՝ իրականում մարտի 1-ին իրենք պարզապես վերսկսել են դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացը: Այդ գործընթացը երբեք կասեցված չի եղել: Նոր օրենքի հաստատումով կարգեր էին մշակվում:

Ներկայում դեղատոմսով են դուրս գրվում հակավարակային դեղերը, որոնք ներառում են նաև հակաբիոտիկները: Հուլիսի 1-ից սկսած դեղատոմսով դուրս կգրվեն ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերի 1-ից բոլոր դեղերը բաց կթողնվեն դեղատոմսով: Այսօր Հայաստանում շրջանառվում են 1135 անուն դեղերեր, որոնք դուրս են գրվում առանց դեղատոմսի:




Լրահոս