Հարց քաղաքացիներից` կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որդեգրման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ ծանոթանալ որդեգրման գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկին: Խնդրում եմ ասեք` կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Նաիրուհի Հայրապետյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ որդեգրման պետական գրանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է.
1) որդեգրողների (որդեգրողի) կամ նրանց կողմից լիազորված անձի գրավոր դիմումը (դիմումի ձեւանմուշը կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից).
2) որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը,
3) որդեգրողների (որդեգրողի) անձը հաստատող փաստաթղթերը,
4) որդեգրողների ամուսնության վկայականը
5) որդեգրվողի ծննդյան վկայականը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրման պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում: Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից որդեգրման պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար գանձվում է պետական տուրք` 30000 ՀՀ դրամ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:    




Լրահոս