Մահավճիռ Է կայացվել ԻՊ-ի նախկին պարագլխի քրոջ նկատմամբ. Al Sumaria

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի կենտրոնական քրեական դատարանը մահավճիռ Է կայացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին պարագլուխ Աբու Ումար ալ Բաղդադիի քրոջ նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Sumaria տեղական հեռուստաալիքը:

Ահաբեկիչը, որի իսկական անունը Համիդ ազ Զաուի Է, 2006-2010 թվականներին գլխավորում Էր «Ալ Քաիդայի» իրաքյան մասնաճյուղը կամ «Իրաքի իսլամական պետությունը», որն այնուհետեւ վերածվեց ԻՊ-ի: Նա սպանվել Է 2010 թվականին ամերիկյան ավիահարվածի հետեւանքով, եւ նրան փոխարինել Է ԻՊ-ի ներկայիս պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին:

Դատարանի ներկայացուցիչ Աբդել Սատար Բերեկդարը նշել Է, որ մեղադրյալը խոստովանել Է մասնակցությունը ահաբեկչական խմբավորումներին, նա «լոգիստիկական աջակցություն Է ցուցաբերել նրանց հանցավոր գործողություններին»: Նրա խոսքով՝ դատապարտյալի ամուսինը, նույնպես ահաբեկիչ, մահապատժի Է դատապարտվել ավելի վաղ:

Տեղեկացվում Է, որ կինը, որի անունը չի նշվում, կախաղան Է հանվելու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս