Դանի Ալվեսը ներողություն է խնդրել իր խոսքերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը պատասխանել է Մարիո Բալոտելիի քննադատությանը՝ «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի մահվան առնչությամբ խոսքերի համար.

«Եթե Բալոտելին դա նկատի ուներ, ապա կասեմ, որ ոչ մեկին չեմ ցանկացել վիրավորել: Մենք ապրում ենք մի կյանքում, որտեղ պետք է երկերեսանի լինես, որպեսզի այս ամենը դրական գնահատես: Ինչևէ, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում իմ խոսքերով վիրավորել եմ»,- գրել է Ալվեսը «Twitter»-ի իր էջում:




Լրահոս