Ալվեսը հեռանում է «Բարսելոնա»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը հաստատել է, որ բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հեռանում է թիմից:

«Դանի Ալվեսը որոշել է հեռանալ «Բարսելոնա»-ից: Դա իր անձնական կարծիքն է, որին հարգանգով ենք վերաբերվում: Իսկ  Նեյմարը կշարունակի հանդես գալ մեր թիմում և  մեզ հետ կլինի երկար տարիներ: Կասկած չունեմ, որ Մասկերանոն կմնա, քանի որ նա առանցքային ֆուտբոլիստ է »,- Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:




Լրահոս