Ով է «Вкусные блюда» ռեստորանի մոտ հայտնաբերված մահացած տղամարդը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները պարզել են Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտնվող «Вкусные блюда» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը։ Պարզվել է, որ նա Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Զաքար Գրիգորյանն էր, ով Հայաստան էր վերադարձել մահանալուց 2 օր առաջ։

Իրավապահները նրա մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում 2 վարկածի ուղղությամբ են աշխատում. կամ նա վրաերթի է ենթարկվել կամ սպանվել է, քանի որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմի վրա կային վնասվածքներ և կոտրվածքներ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ըստ տեղեկությունների, մարմնի վրա կային վնասվածքներ և կոտրվածքներ։ Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Արտակ Մամյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս