Մարտի 15-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

Պահպանվո՞ւմ են, արդյոք, Հայաստանում սպառողների հիմնական` անվտանգության, տեղեկատվության, ընտրության եւ լսելի լինելու իրավունքները:

Մարտի 15-ին, ժամը 13.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում թեմային կանդրադառնան «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը եւ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

***

Մարտի 15-ին, ժամը 11։00-ին հրավիրում ենք Մեդիա կենտրոն (Սարյան 12)՝ մասնակցելու «Իրավունք» թերթի հետ կապված Մինասյանը և այլոք ընդդեմ Հայաստանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայցի վերաբերյալ մամուլիսի ասուլիսին։ Մամուլի ասուլիսն անցկացվում է, քանի որ դատարանը կոմունիկացրել է գործը։
Ասուլիսի բանախոսներն են լինելու վերը նշված գործով հայցվոր Աննա Շահնազարյանը, գործի փաստաբաններից Նվարդ Փիլիպոսյանը և Փինք Արմենիայի ներկայացուցիչ, փաստաբան Հասմիկ Պետրոսյանը։




Լրահոս