Միլիոններ` առողջապահության նախարարությանը. ինչ որոշում կայացրեց կառավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ առողջապահության նախարարության առաջարկը: Մասնավորապես, կառավարությունն առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների համար կծախսի 487 մլն 479 հազար դրամ:

Նշված գումարով ԱՆ-ն կփոխհատուցի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ին այդ ծառայությունների մատուցման նպատակով: Ընդ որում, նախատեսվում է սուբսիդավորում կատարել հետեւյալ համամասնություններով` Երեւանի 100 մլն դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցներին` 50 տոկոսի, 100 մլն դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող եւ մարզային բոլոր հիվանդանոցներին` 70 տոկոսի, սահմանամերձ եւ սահմանապահ հիվանդանոցներին, Երեւանի եւ մարզային եւ գյուղական ամբուլատորիաներին` 100 տոկոսի չափով:




Լրահոս