
Մարտի 14-ին, ժամը 6.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1953 թ. ծնված Արթին Կ.-ն, որը 2016թ. հուլիսի 28-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: