Մարտի 16–ին ժամը 11.30–ին «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Վարչապետ» օնլայն տաքսի ծառայության հիմնադիրների մասնակցությամբ։
Թեման՝ «Ապրիլի 1-ից Երևանում գործելու է «Վարչապետ» օնլայն տաքսի ծառայությունը։ Ինչո՞ւ վարչապետ. Ովքե՞ր են հիմնադիրները. ինչո՞վ է այն տարբերվելու մյուս տաքսի ծառայություններից. ո՞ւմ հետ են համագործակցելու և կոնկրետ ինչ փոփոխություններ են ակնկալում ոլորտում»։
***
Մարտի 16-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի՝ Ծառայության վերջին վեց ամսվա աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսը: