
Բազմաթիվ ՀՀԿ-ականներ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին անփոխարինելի թեկնածու են համարում: Սակայն ոչ բոլորը: ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանին «Ժողովուրդ» օրաթերթը հարցրեց՝ արդյո՞ք քաղաքականության մեջ անփոխարինելի մարդիկ կան:
«Ընդհանրապես, ոչ մի տեղ չկա անփոխարինելի մարդ: Ինձ թվում է` անփոխարինելի միայն ծնողներն են: Մյուսները, բոլորն էլ, իհարկե, փոխարինելի են»,- եղավ պատասխանը: