Արա Աբրահամյանը «գործ տվո՞ղ» է, ուրիշի ունեցվածքը խլո՞ղ, թե հայերին միավորող կառույցի ղեկավար. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ է, ռուսական մամուլի էջերը հեղեղված են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և հայ գործարար Ռուբեն Գրիգորյանի միջև ծագած սկանդալային խնդիրների մասին նյութերով:

Ռուբեն Գրիգորյանի փաստաբանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Արա Աբրահամյանի ջանքերով քրեական գործ է հարուցվել Գրիգորյանի դեմ: Խոսքը «2Н Компани» փակ բաժնետիրական ընկերության ունեցվածքի մասին է, որի փայատերերը Գրիգորյանն ու Արա Աբրահամյանի կինն են՝ 50/50 տոկոսներով:

Ի՞նչ կատու է անցել նրանց միջև, դժվար է պարզել: Նշվում է, թե Արա Աբրահամյանը ցանկանում է տիրանալ ընկերության ողջ բաժնեմասին:

Փաստաբանը նշում է, թե Արա Աբրահամյանը բազմիցս հիշատակել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ընկերն է, հասկացնելով, որ ինքը հզոր է և նպատակին կհասնի: Ի պաշտոնե (նկատի ունենք, որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ) Արա Աբրահամյանը Սփյուռքի հայերին միավորող անհատներից մեկը պետք է լինի, հանրությանն անհասկանալի է, թե ինչու է նա իրավապահներին «գործ տալիս» հայերի դեմ և ուզում խլել հայի ունեցվածքը:

Գուցե ինքը ճի՞շտ է վարվում: Գուցե մանրամասներ չգիտենք:

Առայժմ Արա Աբրահամյանը որևէ կերպ չի արձագանքել «2H company» ընկերության հետ կապված սկանդալին:

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն հանգամանքը, որ Գրիգորյանը ընդդիմադիր կեցածքի անհատականություն է, իսկ Աբրահամյանը ընդգծված իշխանամետ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, ապա նորանոր հարցեր կառաջանան այս խնդրում:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս