Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքերում է դադարեցվում քաղաքացիական ծառայության ծառայողական քննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքիքիր է իմանալ` ո՞ր դեպքերում է դադարեցվում քաղաքացիական ծառայության ծառայողական քննությունը:

Միլենա Հայրապետյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե`
ա) կողմերն իրենց ներկայացրած դիմումից հրաժարվելու վերաբերյալ գրավոր դիմում են ներկայացնում Խորհուրդ.
բ) քաղաքացիական ծառայողը տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ Oրենքով նախատեuված համապատաuխան կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ.
գ) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմում ներկայացրած քաղաքացիական ծառայողը մահացել է.
դ) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմում ներկայացրած կամ կարգապահական տույժի ենթակա կամ փորձաշրջանը չանցնելու հիմքով պաշտոնից ազատման ենթակա քաղաքացիական ծառայողը դադարել է քաղաքացիական ծառայող համարվելուց:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերն ունեն նաեւ իրավական ակտերով, ինչպես նաեւ ծառայողական քննություն անցկացնելու կարգով իրենց վերապահված այլ պարտականություններ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:    




Լրահոս