
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը պատմել է «կարմիր սատանաների» կազմում հարմարվելու մասին:
«Ինքս իմ նկատմամբ պահանջկոտ եմ, ավելին էի սպասում: Մանչեսթեր տեղափոխվելուց հետո բարդ էր հարմարվել նոր իրավիճակին: Նույնիսկ մտածում էի հավաքականին առաջիկա խաղերում չմիանալու մասին: Սակայն հետո մտափոխվեցի:
Ակումբի փոփոխությունն ինձ համար լավ գաղափար էր թվում: Առաջին անգամ եմ այլ թիմ տեղափոխվել հունվարին: Սակայն դա այդքան էլ հեշտ չէր»,- Սանչեսի խոսքը մեջբերում է Mirror-ը: