ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` բժշկական կոնկրետ ո՞ր ծառայություններն են բնակչության բոլոր խմբերի համար մատուցվում անվճար եւ արտոնյալ պայմաններով:
Սիրանույշ Մանուկյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մանուկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ բնակչության բոլոր խմբերի համար անվճար եւ արտոնյալ պայմաններով մատուցվում են հետեւյալ ծառայությունները.
ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ, շտապ օգնության ծառայություններ, անհետաձգելի բուժօգնություն, հոգեբուժություն, տուբերկուլոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն այլ հիվանդություններ, մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն, ուռուցքաբանություն, վերակենդանացման միջոցառումներ: (Հիմք` «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկաման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 1996թ.):
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արտակարգ իրավիճակներում տուժած մարդիկ բժշկական օգնություն եւ սպասարկում են ստանում անվճար` պետության կողմից երաշխավորված կարգով: Նշենք նաեւ, որ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդն իրավունք ունի անվճար ստանալ պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն եւ սպասարկում, բուժվել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մասնագիտացված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: