Մարտի 23-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տուբերկուլոզի համաշխարհային օրվան ընդառաջ` մարտի 23-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբը կհյուրընկալի ՀՀ ԱՆ գլխավոր ֆթիզիատր, «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենի գիտական գծով խորհրդական Լյուբով Նիկոլայանին եւ «Հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ ստացիոնար բաժնի վարիչ Կատարինա Գյուլբայազյանին:

Թեման` Տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում, տուբերկուլոզով հիվանդների հայտնաբերումը, բուժումն ու հետագա վերահսկումը:

***

Մարտի 23-ը օդերեւութաբանի համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ մարտի 23-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կհյուընկալվի ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Բանախոսը կներկայացնի վերջին 3 ամիսներին հանրապետությունում դիտված անոմալ տաք եղանակի հետեւանքները, ապրիլ ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը, ինչպես նաեւ` կապված առաջիկա օրերին Հայաստանում սպասվող տաք օդի ալիքի հետ, սպասվող վտանգավոր ուժգնության քամիների առավել խոցելի շրջանները:

***

Մարտի 23-ին  ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։

Թեման՝  «Եկեք ինձ սպանեք» կարգախոսով և դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպելու պահանջով, ՀՀ դատախազության առաջ բողոքի ակցիա իրականացրած որդեկորույս մոր բողոքները, հանցագործության մասին հաղորդումները  շարունակվում  են անտեսվել: Մարտի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ կայացած հանդիպման արդյունքները։  Ռուզաննա Ադանալյանի հետագա գործողությունները և իրավապաշտպանի անելիքները»:

Բանախոսներն են՝

Ռուզան Ադանալյան –  Արտյոմ Ադանալյանի իրավահաջորդ (մայրը)

Նինա Կարապետյանց – Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան

Արայիկ Պապիկյան –  Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, փաստաբան

***
Մարտի 23-ին  ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի ասուլիսը։

Թեման՝  «Տրանսպորտի ոլորտը Կարեն Կարապետյանի վարչապետության տարիներին։ Կատարված աշխատանքների և չլուծված խնդիրների ամփոփում։ Ակնկալիքներ նորընտիր կառավարությունից և ոլորտի կարգավորման առաջարկները»:




Լրահոս