ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է շնորհակալություն հայտնեն, որ իրենց անվտանգությունը փրկեցինք. Գոռ Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի հետ:

-Պարո՛ն Վարդանյան, չամաչեցի՞ք, որ կնոջը բռնությամբ գրկեցիք ու դուրս շպրտեցիք նիստերի դահլիճից:

-Չէ՛, Գոռ Վարդանյանը այնպես հանեց այդ կնոջը, որ ոչ մի բան չլիներ այդ կնոջը: Եվ այդ կնոջը փրկեց այն ամեն ինչից, այն, ինչ իրենք ծրագրավորում էին: Այլ անկյունից նայեք այդ ամեն ինչին:

-Այսինքն` Դուք ներողություն չեք պատրաստվո՞ւմ խնդրել:

-Այնպես հրեցի, որ նա չէր ընկնի: Կարծում եմ, որ իրենք մի տեղ պետք է շնորհակալություն հայտնեն, որ իրենց անվտանգությունը փրկեցինք: Չնայած իրենց կողմից ծրագրավորված սադրանք էր, շնորհակալության խնդիր չկա:

-Ձեր կատարած գործին ինչպե՞ս արձագանքեցին շրջապատը, մտերիմները, տան անդամները:

-Պտտվում, պտտվում, գալիս եք նորից նույն կետեին:

-Ուզում ենք իմանալ` գովեցի՞ն Ձեզ, թե՞ հակառակը:

-Դուք հիմա մանկական հարց եք տալիս, որպես մանկապարտեզի երեխային, չի կարելի նման հարց տալ առաջին հերթին, երեւույթը եղել է էքստրիմ երեւույթ, վտանգավոր երեւույթ, եւ իմ բոլոր քայլերը, որոնք արվել են տվյալ նստաշրջանի ժամանակ, զուտ եղել է անվտանգության առումով: Ես արել եմ այն, ինչ կանեի ցանկացած ժամանակ:

-Դուք պատրաստվո՞ւմ եք նման այլ ահաբեկչական գործողություններ կանգնեցնել:

-Ես կցանկանամ` նման իրադարձություններ չլինեն ընդհանրապես, բայց կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է լինի պատրաստ իր կյանքի ամբողջ ընթացքում, եթե լինի նմանատիպ երեւույթներ, այդ պահի դրությամբ ուղղակի կանխի դրանք:

-Հիմա, եթե նորից նման բան լինի, էլի նո՞ւյնն եք անելու:

-Ցանկալի է, որ նման իրավիճակներ չլինեն: Կարծում եմ, որ այդ հարցը լավ կլինի ուղղել իրենց եւ խնդրել, բացատրել, որ, սիրելինե՛րս, ձեզ պահեք այս, այս, այս չափերի մեջ :

-Ձեզ ուժեղ տղա են բնորոշում, ուժեղ տղան տենց բան կանի՞` կնոջը վերցնի, բռնությամբ դուրս հանի:

-Եթե այդ օրը Դուք այնտեղ լինեիք, անձամբ Ձեզ նմանատիպ մի գործողության մեջ վտանգ սպառնար, Ձեր կյանքին ու առողջությանը:

-Փաստորեն Ձեր կյանքին վտա՞նգ էր սպառնացել:

-Ես իմ կյանքին չեմ զգացել, ուղղակի աշխատել եմ մաքսիմում թուլացնեմ լարված իրավիճակը, որը ստեղծված էր դիտավորյալ, եւ իմ բոլոր գործողությունները եղել են զուտ անվտանգության համար, Դուք էլ լինեիք այնտեղ, Ձեզ էլ էի փրկելու:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս