Հարց քաղաքացիներից` զինվորական ծառայողները ազատվո՞ւմ են գույքահարկի պարտավորություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ազատվում են արդյո՞ք զինվորական ծառայողները գույքահարկի պարտավորություններից:

Հարություն Հակոբյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ համաձայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի դրույթների` ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք: Պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո գույքահարկից ազատվում են նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գույքահարկը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունը հարկատուի համար առաջանում է հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսից:




Լրահոս