Մենք սովորել ենք լսել, թե ինչպես են աստղերն իրենց հոնորարները ծախսում թանկարժեք տների, անձնական ինքնաթիռների, մեքենաների վրա: Սակայն աստղային կյանքում կան նաև այնպիսինները, ովքեր անտարբեր են այդպիսի շքեղության հանդեպ:
Այս մարդիկ վաղուց հասկացել են, որ այս կյանքում առավել կարևոր բաներ կան: Այս մարդիկ իրենց եկամուտի մեծ մասը ծախսում են միայն բարեգործության վրա:
Գոշա Կուցենկոն ունի իր բարեգործական ֆոնդը, որի միջոցով օգնություն է ցուցաբերում քաղցկեղով հիվանդ երեխաներին:
Նատալյա Վոդյանովայի ֆոնդը մանկական կենտրոններ է ստեղծում, տարբեր կերպ օգնում հիվանդ երեխաներին և նրանց ընտանիքներին:
Կոնստանտին Խաբենսկին տարեկան հարյուրավոր երեխաների կյանք է փրկում: Նա վստահ է, որ մարդկային կյանքից ավելի թանկ բան չկա:
Չուլպան Խամատովայի ֆոնդը ևս զբաղվում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմամբ:
Քիանու Ռիվզն այնքան համեստ կյանք է վարում, որ այդ մասին նույնիսկ լեգենդներ են հյուսվում: Նա համեստ տանն է ապրում, հասարակական տրանսպորտով է երթևեկում, իսկ գումարներն էլ բարեգործության վրա է ծախսում:
Լեոնարդո դի Կապրիոն հանդիսանում է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը: Սակայն իր եկամուտի մեծ մասը նա ծախսում է բարեգործության վրա:
Անջելինա Ջոլին ունի մի քանի բարեգործական ֆոնդեր, որոնք օգնում են այլ երկրների երեխաներին: