
«Ռեալի» ղեկավարությունը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է ուղարկել, հայտնում է «UOL Esporte»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացին և իր ներկայացուցիչներն ուսումնասիրում են մադրիդյան ակումբի կողմից առաջարկված պայմանները:
Նշվում է,որ բանակցություններին ուղղակիորեն մասնակցում է գործակալ Պինի Զախավին, որը 2017 թվականի ամռանն օգնել է Նեյմարին «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ` 222 մլն եվրոյի դիմաց:
Անցած շաբաթ, հիշեցնենք, ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որի համաձայն հարձակվողն իր ներկայիս ակումբի ղեկավարության առջև վերջնագիր է ներկայացրել. Նեյմարը պատրաստ կլինի շարունակել ելույթները փարիզյան թիմի կազմում, եթե նրա շաբաթական աշխատավարձը բարձրացվի մինչև 1,1 մլն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին չի ցանկանում հանդես գալ ՊՍԺ-ում և դիտարկում է «Բարսելոնա» վերադարձի տարբերակը: