Կեմերովոյի առևտրի կենտրոնի հրդեհից հետո 70-ից ավելի մարդ անհետ կորած է համարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից հետո 70-ից ավելի մարդ անհետ կորած է համարվում:

Ինչպես փոխանցում է Life.ru-ն, ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները պարզում են նրանց գտնվելու վայրը: Ենթադրվում է, որ մարդիկ գտնվում են շենքի ներսում: Կորածների թվում են 19 երեխա, որոնց որոնում են հարազատները:

Հիշեցնենք, որ հրդեհն առևտրի կենտրոնում բռնկվել է մարտի 25-ի ցերեկը: Նախնական տվյալներով՝ 35-ից ավելի մարդ է մահացել:




Լրահոս