
Յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է որոշում իր պայքարի ձևերը: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ սկսված պայքարին` ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Անձնավորված պայքարին ես չեմ հավատում, քանի որ հավատում եմ համակարգային փոփոխություններին: Թող փորձեն, թող աշխատեն, առաջին անգամը չի: Ես ռեսուրսն էլ չեմ տեսնում: Երբ դու առաջին տեղ ես տանում անձը, դա մեր մոտեցումը չէ», – նշեց նա:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ նաեւ ավագանու նիստերն են լրագրողների համար փակ լինելու` Վարդանյանն անուղղակի մեղադրեց լրագրողներին` ասելով թե չի տեսել մի դեպք, երբ հետևելով նյութերին` լրագրողները հետազոտություն են արել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: