Մարտի 27-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 27-ին, ժամը` 13:00-ին, Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ «Ազդակ» լրագրողական ակումբի (հասցե` Բաղրամյան 59, 3-րդ հարկ, հեռ. 077-57-79-15) հյուրերն են Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանը:
Բանախոսները կանդրադառնան մասնագիտական տոնին, ոլորտի խնդիրներին եւ ունեցած ձեռքբերումներին:

***

Մարտի 27-ին, ժամը 12:00  Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում տեղի կունենա Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանի մամուլի ասուլիսը։

Կներկայացվեն բենզինի, գազի, կոսմետիկայի, խաղալիքների եւ այլ ոլոտներում 2017-ին իրականացված ստուգումների արդյունքները, կամփոփվի տեսչական մարմնի նախորդ  տարվա գործունեությունը, տեղի կունենա մարմնի նոր կայքի շնորհանդեսը։

***

Մարտի 27-ին և 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողովը:

Մարտի 27-ին տեղի կունենան ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների,   Հայագիտության ևհասարակական գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները: Բաժանմունքների 2017թ-ի գիտական և գիտա­կազմա­կեր­պա­կան գոր­­ծունեության հիմնական արդյունքները կներկայացնեն բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները: Կքննարկվեն 2017թ-ի գործունեության արդյունքները և կներկայացվեն գիտական զեկուցումներ:

Մարտի 28-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում ՀՀ ԳԱԱ 2017 թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին զեկուցումով հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:  ՀՀ  ԳԱԱ  2017թ-ի գիտակազմակերպական գործունեության մասին կզեկուցի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար  թղթակից անդամ  Հրանտ Մաթևոսյանը: Տարեկան ժողովում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ  Պավել Ավետիսյանը կներկայացնի «Քաղաքակրթությունների և ժամանակների խաչմերուկում. Հայաստանն ըստ նորահայտ հնագիտական տվյալների» գիտական զեկուցումը:

***

Մարտի 27-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կխոսի երկրի ներկա տնտեսական վիճակի և սպառողական զամբյուղի մասին, ինչպես նաև կանդրադառնաառաջիկայում սպասվող թանկացումներին:

***

Մարտի 27-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են դերասան Լեւոն Հարությունյանը եւ ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:

Թեման` Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է: Թատրոնի դերը հայ մշակութային-հասարակական կյանքում, հայ բեմի  մերօրյա մշակներն ու ազգային արժեքների պահպանման գործում նրանց ներդրումը, թատրոնի այսօր ու վաղը:

***

Մարտի 27-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ՄՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրիպահպանության ծառայություն» ՊՈԱԿ գիտաշխատող, ազգագրագետ  Խորեն Գրիգորյանը և ԱՀԹ Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը:

Թեման`  Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթը՝ Ավագ շաբաթվա խորհուրդը: Տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր հայկականգավառներում, ինչպես են նշել Սուրբ Հարության տոնը և ինչ կերակրատեսակներ են օգտագործել:

***

ՄԱՐՏԻ 27-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյան ասուլիսը:

ԹԵՄԱ –  Տեղեկատվական տեխնոլոգիաների 2017 թվականի ձեռքբերումները. 2018 թվականի ծրագրերը:




Լրահոս