Armenian text to speach

Երեւան-Տվեր ավտոբուսի վթարի վիրավոր հայերից մեկը մահացել է Պավլովսկի հիվանդանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեւանից Տվեր ուղեւորված եւ Վորոնեժի մարզում վթարի ենթարկված հայկական ավտոբուսի վիրավորներից մեկը մահացել է: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 26-ին, ժամը 14:25-ին ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 673-րդ կմ-ին՝ Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ից Պավլովսկ քաղաքի հիվանդանոցում 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը մահացել է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սարդարյանի վիճակը ծայրահեղ ծանր է:

Վիրավորներից ևս 8 բուժօգնություն էին ստանում ՌԴ Վորոնեժի մարզի Պավլովի շրջանային հիվանդանոցում:

1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանի, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանի, 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանի, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, 1972 թ. ծնված Տիգրան Բաբաջանյանի, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանի վիճակը` կայուն ծանր, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանի, 1974 թ. ծնված Արկադի Թադևոսյանի առողջական վիճակը՝ միջին ծանրության:

Երևանից Տվեր ուղևորվող ավտոբուսն ու բեռնատարը բախվել են մարտի 20-ին: Բեռնատարի վարորդը և ավտոբուսի մեկ ուղևոր տեղում մահացել են: Ավտոբուսում 50 մարդ է եղել՝ 48 ուղևոր և 2 վարորդ: Տարբեր վիրավորումներ էր ստացել 9 քաղաքացի:




Լրահոս