Մարտի 28-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 28-ին, ժամը 10.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի մամուլի ասուլիսը:

Թեման` «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում ս.թ. մարտի 29-31-ը կայանալիք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը:
Ասուլիսին մասնակցող ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր` ժամը 09.30-ից 09.50-ը:

***

Ս/թ մարտի 28-ին՝ ժամը 11:45-ին,  Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա կապակցությամբ  ՀՀԿ անդամները կայցելեն Եռաբլուր:

***

Մարտի 28-ին՝ ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
ԹԵՄԱ՝ Թուրքիայի կողմից արտադրված նոր բալիստիկ հրթիռներ. Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տեղակայում:
***
Մարտի 28–ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց հոգեւոր խորհրդի անդամ եւ ծրագրերի համակարգող Հասմիկ Միրզոյանը:
ԹԵՄԱ ` ինչպե՞ս ենք պատրաստվում Սուրբ Հարության տոնին. Ավագ հինգշաբթիի հոգեւոր խորհուրդը. երիտասարդները պատրաստվում են կանթեղներով երթին:
***

Ի՞նչ հետեւանքներ է թողել տաք ձմեռը գյուղատնտեսության վրա, ինչպե՞ս են ընթանում գարնան գյուղատնտեսական աշխատանքները, ինչպիսի՞ն կլինի գյուղատնտեսական տարին. գյուղոլորտում առկա խնդիրներն ու ոլորտից սպասելիքները մարտի 28-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կներկայացնի գյուղատնտեսության փորձագետ, ՀՀ գյուղնախարարի նախկին տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

***

Չորեքշաբթի` մարտի 28–ին ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի մամուլի ասուլիս` նվիրված «Հայաստանում զբոսաջրջության զարգացմանն ուղղված նորարական գաղափարները» հեքեթոնին, որը կանցկացվի Վանաձորում ապրիլի 7-8–ին։

Հեքեթոնը իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով և ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:

Ասուլիսի բանախոսներն են`

Էվա Նահեր – ԵՄ -«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար,

Ամալյա Եղոյան – ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ,

Զարմինե Զեյթունցյան – ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ,

Բագրատ Ենգիբարյան – Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն,

***

ՄԱՐՏԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ասուլիսը:

ԹԵՄԱ –  Սոցիալական ցանցերում անհատական տվյալների արտահոսքի հետ կապված խնդիրները,  զանգվածային արգելափակումները, ֆեյսբուքի նոր քաղաքականության ազդեցությունը մեդիա դաշտի վրա:




Լրահոս