ՀԱՐՑ. Եթե լրացել է անձի 18 տարեկանը, ապա նա հաշմանդամության ի՞նչ խումբ Է կարող է ձեռք բերել: Այսինքն` 18 տարին լրացած հաշմանդամ ճանաչված անձին հաշմանդամության ի՞նչ կարգ կտրամադրեն:
Լաուրա Մինասյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ 18 տարին լրացած հաշմանդամ ճանաչված անձին տրամադրվում են հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ` ելնելով առկա հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիայի կայուն խանգարումների հետեւանքով առաջացած կենսագործունեության սահմանափակման տեսակից կամ աստիճանից: (Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետ):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշմանդամների թիվը կազմում է ավելի քանի 193 հազար, որից 8 հազար 200 երեխաներ են:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: