ՖՈՏՈ. Հոգեկան հիվանդությամբ տառապող հայտնի աստղերը. գաղտնիքներ, որոնք թաքցնում են նրանց հոգեբույժները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աստղերը նույնպես սովորական մարդիկ են, ինչ մենք: Նրանք նույնպես ունենում են տրամադրության անկում, ընկնում են ուրիշի ազդեցության տակ, բռնության են հանդիպում և տառապում վատ սովորություններից:  Հայտնի մարդիկ նույնիսկ ավելի հաճախ են տառապում հոգեկան խնդիրներով, ինչպես սովորական մարդիկ:

Եվ, որպեսզի, ազատվեն խնդիրներից, աստղերը հաճախ դիմում են պրոֆեսիոնալ օգնության: Այդ պատճառով հոգեբաններն ու հոգեբույժներն աստղերի մասին մյուսներից ավելի շատ գիտեն: Այսօր մենք կխոսենք աստղերի գաղտնիքների մասին, որոնք ժամանակի ընթացքում ջրի երես են ելել:

Ալկոհոլիզմով տառապող աստղերի թվում կարելի է հիշել Լինդսի Լոհանին, Բրիթնի Սփիրսին, Դրյու Բերիմորին: Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո իր տառապանքը ևս խեղդում էր ալկոհոլի մեջ:

Դեպրեսիա

Աստղերը դեպրեսիայով ամենից շատ են տառապում:  Մշտական ուշադրությունն ու քննարկումներն էլ կարող են նման առիթ հանդիսանալ:

Անջելինա Ջոլին ևս տառապել է դեպրեսիայով: Բանն այն է, որ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին քաղցկեղով հիվանդանալու բարձր հավանականություն: ԵՎ ապրումներից նրա մոտ առաջացավ վախ այդ հիվանդության հանդեպ:

Ոչ միայն դերասաններին կամ երգիչներին է դեպրեսիան խանգարում վայելել կյանքը: Գրող Ջոան Ռոուլինգն ամուսնալուծությունից հետո նույնիսկ մտածել էր ինքնասպանության մասին: Սակայն բարեբախտաբար  նա ժամանակին դիմեց հոգեթերապևտի: Հենց այդ ժամանակ էլ նա սկսեց գրել Հարրի Փոթերի մասին իր առաջին ստեղծագործությունը:

Վախեր

Անհանգստության զգացում, անբացատրելի վախ և ատելություն սեփական անձի հանդեպ. այս զգացումներով տառապել են օրինակ Էմմա Սթոունը և Կարա Դելեվինը:

Կան աստղեր, ովքեր զարմացնում են իրենց ֆոբիաներով: Օրինակ Բարբրա Ստրեյզանդը և Ադելը վախենում են մարդկանց կուտակումներից: Եվ զարմանալի է, թե ինչպես են ապրում հայտնի լինելով:

Եթե թվում է, թե վախեր ունեն միայն կանայք, ապա սխալվում եք: Այդ անհանգստությամբ տառապում են նաև Բրյուս Ուիլիսը, Լեոնարդո Դի Կապրիոն և Հյու Գրանտը:

Դերասանուհի Քեմերոն Դիասը տառապում էր մաքրասիրությամբ: Նա ինչ-որ բանին կպնելուց հետո միշտ լվանում էր ձեռքերը:

Իսկ Քեթի Փերին տարված է գեղեցիկ ատամներ ունենալու մոլուցքով: Երգչուհին իր հետ միշտ ատամի խոզանակ ունի և այն ամենուր իր հետ է տանում:

Ինչպես տեսնում եք, աստղերը հոգեբանական խնդիրներով ավելի շատ է տառապում, քան սովորական մարդիկ: Սակայն դա նրանց չի խանգարում նոր ձեռքբերումներ ունենալ:




Լրահոս