ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ինչպես է տեղի ունեցել Երևանում շղթայական ու ողբերգական ավտովթարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 27-ին, ժամը 11-ի սահմաններում շղթայական ավտովթար է տեղի ունեցել Նոր Նորքի վարչական շրջանում։ Գայի պողոտայում իրար են բախվել 6 ավտոմեքենա, որոնցից երեքը` կայանված։ Նախնական տվյալներով՝ կայանված «Օպելի» վարորդը մեքենայի հետնամասում է եղել, երբ «Հոնդան» բախվել է «Օպելին», ինչի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Երևանի բնակիչ 52-ամյա Վրեժ Թադևոսյանը դեպքից քիչ անց հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։ Հարուցվել է քրեական գործ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Կատարվածի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։




Լրահոս