Ռեկտորները և դեկանները գրոհել են նախագահական նստավայրը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ընդամենը 10 օր առաջ Հայաստանի գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանը ԱԺ գիտության և կրթության հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց, որ Բարձրագույն և հետբուհական կրթության մասին նոր օրենքում կատարվելու է փոփոխություն, ըստ որի՝ բուհերի ռեկտորների, դեկանների և մյուս վարչական աշխատողների համար սահմանվելու է տարիքային ցենզ՝ նրանք կարող են աշխատել մինչև 65 տարեկանը: Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքի քննարկումը հետաձգվել է: Այդ օրենքի քննարկմանը խորհրդարանը կանդրադառնա լավագույն դեպքում մեկ ամիս հետո: Եվ նոր տարբերակում հնարավոր է վերացված լինի այն տարիքային սահմանափակումը, որը գոյություն ուներ նոր նախագծում: Ռեկտորները և դեկանները ուղղակի գրոհել են նախագահական նստավայրը և պահանջել վերջ դնել այդ անարդարությանը, որն իրենց հանդեպ ցանկանում է գործել նախարար Լևոն Մկրտչյանը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս