Հարց քաղաքացիներից` կարգապահական տույժը ո՞ր դեպքում կարելի է հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` կարգապահական տույժը ո՞ր դեպքում կարելի է հանել: Երբ եւ ինչի՞ համար կարող է հանվել այն:

Տիգրանուհի Հարությունյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրսեւորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող: «Կարգապահական տույժի հանումը» քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների տեսակներից մեկն է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի կապակցությամբ իր անհամաձայնության եւ դրանք վերացնելու վերաբերյալ կարող է դիմում ներկայացել: Այն պետք է քաղաքացիական ծառայության խորհուրդ ներկայացնել կարգապահական տույժը կիրառելու oրվանից հաշված մեկ ամuվա ընթացքում:




Լրահոս