Մարտի 29-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 29-ին, ժամը 11:30-ին Ելակետ մամուլի ակումբում տեղի կունենա «Կենդանի հերոսների էկո-պուրակի բացումը» վերնագրով ասուլիս։ Ասուլիսի բանախոսներն են ռազմագետ Արմեն Սարգսյանը և բնապահպան Կարինե Փանոսյանը։

Բանախոսները կանդրադառնան պուրակի նոր մոտեցմանը (կենդանի հերոսներին փառաբանող առաջին Էկո-պուրակը, որտեղ կտնկվեն ծառեր), ինչպե՞ս գտան տարածքը, ո՞րն է պուրակի նպատակը և թեմային առնչվող այլ հարցերի:

***

Մարտի 29-ին ժամը 14.30 -ին  ՀՀ կառավարության շենքի դիմաց,  ի պատասխան ՀՀ վարչապետների կողմից ավտովարորդների նկատմամբ և տրանսպորտի ոլորտում տարիներ շարունակ իրականացրած «դավաճանական»  գործողությունների,  նորաստեղծ Varchapettaxi  ծառայության հիմնադիրները ավտովարորդների մասնակցությամբ կանցկացնեն բողոքի ակցիա՝  «Բարով գնաս վարչապետ» կարգախոսով։
Մանրամասների համար դիմել՝
Varchapettaxi  ծառայության
 հիմնադիր՝  Արտյոմ Սարգսյանին
099-258 822 հեռախոսահամարով
***
Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսի
լուսաբանման համար հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքը «Երևան էքսպո» ցուցահանդեսային
համալիր` մարտի 29-ին, ժամը 13:30-ին:




Լրահոս