Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է շրջանների եւ մայրաքաղաքի զարգացման ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը, հանրապետությունում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաեւ կապիտալ շինարարության ընթացքին: Երկրի ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարականներ է տվել քննարկված
հարցերին պատշաճ եւ համակարգված լուծում տալու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս