Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 3 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզում այսօր՝ մարտի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 18:40-ի սահմանում Nissan մակնիշի 75 DՍ 775 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ դեպի Հրազդան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել երկաթե ճաղավանդակներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին: shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ Վ. Կակոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3 մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Կոտայքի մարզի Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են՝ մահացածներն են՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչներ, 58-ամյա Ալեքսան Բաղդեյանը, 47-ամյա Աննա Շաբոյանը, եւ 59-ամյա Դավիթ Շաբոյանը:




Լրահոս