Սերժ Սարգսյանն ավելի քաղաքական գործիչ է, քան Կարեն Կարապետյանը. Գարեգին Նուշիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը հայտարարել է, թե տնտեսության ոլորտում արձանագրված դրական արդյունքները Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության արդյունք են: Իսկ հարցին, թե այդքանից հետո արդյո՞ք ՀՀԿ-ականները ճիշտ են վարվում, երբ ապագա վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին են առաջադրելու, Նուշիկյանն ասել է. «Հիմա վարչապետի կարգավիճակը, վարչապետի տեղը լրիվ ուրիշ է, ապրիլից հետո լրիվ ուրիշ է լինելու: …Կարծում եմ՝ ավելի լայն լիազորությունները պետք է տրվեն Սերժ Սարգսյանին:

Նա ակունքներում կանգնած անձնավորություն է. սկզբից մինչեւ այսօր ինքն այս թեմաների մեջ է: Կարեն Կարապետյանն ավելի շատ տնտեսական բլոկի գիտակ է, միգուցե արտաքինում էլ ուժեղ լինի, չեմ կարող ասել, բայց այն, ինչ տեսել եմ, դա եմ ասում: Ինքն ավելի տնտեսության մեջ է ուժեղ: Իսկ Սերժ Սարգսյանն ավելի քաղաքական գործիչ է, քան Կարեն Կարապետյանը»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս