Մարտի 30-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ու Հայաստանի մշակույթի նախարարներ Սերգեյ Շահվերդյանը և Արմեն Ամիրյանը մարտի 30-ին, ժամը 11։30-ին սիրով հրավիրում են ՀՀ մշակույթի նախարարություն ( 8-րդ հարկ, Խորհրդակցությունների դահլիճ), որտեղ նախատեսված է ասուլիս Հայաստան-Արցախ մշակութային համագործակցության՝ արդեն իրականացվող ծրագրերի շուրջ։

Ասուլիսին կմասնակցեն նաև ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը, արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և Համահայկական նվագախմբերի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, ՀԱՖՆ-ի և Համահայկական նախագծի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը և ծրագրի ռեժիսոր Արամ Սուքիասյանը:

2018 թ. փետրվարի 3-ին Արցախի Հանրապետությունում նախարարներ Ամիրյանը և Շահվերդյանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության միջև պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին» հուշագիրը։

***

Մարտի 30-իմ ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը և Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ ԱՊՊԱ ոլորտի հիմնախնդիրները:

***

Մարտի 30-ին ժամը 12:00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտաշխատող Հայկ Սուքիասյանի ասուլիսը։
Թեման՝   «Հետընտրական Ռուսաստան։ Ներքին և արտաքին  իրադարձություններ։ Ռուսաստանի դեմ  ներդրված պատժամիջոցները, դրանց ազդեցությունը հետխորհրդային երկրների՝ մասնավորապես  Հայաստանի, որպես գործընկեր երկրի վրա։ Որքանո՞վ  այդ պատժամիջոցները կթուլացնեն Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում և  ինչ հետևանքներ ակնկալել տարածաշրջանում»։




Լրահոս