Իրավապահների խնդիրն է. Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Նիստի ավարտից հետո  կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շամազանովն անդրադարձել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանը, ըստ որի փողոցային պայքարի ժամանակ չի բացառվում փակեն Բաղրամյան պողոտան։

«Որեւէ մեկը իրավունք չունի խոչընդոտել ոչ Շարմազանովի, ոչ Փաշինյանի սահմանադրական իրավունքը Ազգային ժողովում քվեարկություն իրականացնելու առումով։ Ժողովուրդը ձայն է տվելՀՀԿ-ին ևմենք օգտվելով քաղաքացու քաղաքական պատվերից՝ կիրականացնենք այդ որոշումը, մնացածը իրավապահների խնդիրն է»,–ասել է Շարմազանովը։

Շարմազանովը նաև վստահեցրել է, թե ՀՀԿ–ն դեռ չի քննարկել վարչապետի թեկնածուի հարցը։




Լրահոս