Ըստ Հակոբ Հակոբյանի՝ երբ Սերժ Սարգսյանը կհեռանա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը տեսակետ է հայտնել, որ Սերժ Սարգսյանն իշխանությունից կհեռանա այն ժամանակ, երբ զգա, որ առանց իրեն կարող են երկիր ղեկավարել: Իսկ մինչ այդ, ըստ Հակոբյանի, Ս. Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո իր փորձը կփոխանցի երիտասարդներին, այդ թվում՝ գործող վարչապետ Կարեն Կարապետյանին: «Որպես վարչապետի ես շատ բարձր եմ գնահատում Կարեն Կարապետյանին: Սակայն բոլորս հասկանում ենք, որ ապրիլից հետո Սերժ Սարգսյանն ավելի լայն լիազորություններ է ունենալու, քան ունի այժմ Կարեն Կարապետյանը: … Կարապետյանը կարող է ներքին խնդիրները հարթել, լուծել, սակայն արտաքին աշխարհում խառը վիճակ է, իսկ Սերժ Սարգսյանն այդ փորձն ունի: Ինքը կլինի, երիտասարդներին կսովորեցնի, այդ թվում Կարեն Կարապետյանն էլ է երիտասարդ: Այսինքն` փորձը կփոխանցի, երբ ինքը զգա, որ առանց իրեն կարող են ղեկավարել, կգնա հանգստի»,- ասել է նախկին պատգամավորը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս