Հարց քաղաքացիներից` ի՞նչ է սպասվում բողոքարկող քաղծառայողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքացիական ծառայողը դիմել է քաղաքացիական խորհրդին եւ անհամաձայնություն է հայտնել իր նկատմամբ կիրառվելիք կարգապահական տույժի կապակցությամբ, նրա նկատմամբ կարո՞ղ է կարգապահական տույժ կիրառվել:

Գրետա Մկրտչյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մկրտչյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ եթե քաղաքացիական ծառայողը դիմել է Խորհրդին եւ անհամաձայնություն է հայտնել իր նկատմամբ կիրառվելիք կարգապահական տույժի կապակցությամբ, կարգապահական տույժ կիրառող համապատաuխան պաշտոնատար անձի կողմից քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումը կասեցվում է մինչեւ ծառայողական քննության ավարտն ու Խորհրդի կողմից համապատաuխան որոշում կայացնելը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈԻՐԴ». Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրuեւորել է իրեն որպեu բարեխիղճ ծառայող:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս