ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

Այս տեսախցիկն առաջին հայացքից իրական է թվում, սակայն դա այնքան էլ այդպես չէ: Հավանաբար տեղի հնարամիտ բնակիչներից մեկը դիմել է նման քայլի, որպեսզի վարորդներն ավելի զգոն լինեն եւ պահպանեն երթեւեկության կանոնները:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժն ի՞նչ ժամկետում է նշանակվում:

Միքայել Գեւորգյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից: Ընդ որում, նշված երկու դրույթները գործում են միաժամանակ, այսինքն` կարգապահական խախտում կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող է կարգապահական տույժ կիրառվել միայն այն դեպքում, եթե տվյալ խախտումը կատարելու օրվանից չի անցել վեց ամսից ավելի, եւ եթե տվյալ կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել երեք ամսից ավելի` չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու պատճառով քաղաքացիական ծառայողի աշխատանքի չներկայանալու ժամկետը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին պետք է տեղեկացվի կարգապահական տույժ նշանակելուց հետո` երեք օրվա ընթացքում:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ի՞նչ իրավունքներ ունեն գործազուրկները:

Ռուզաննա Եղիազարյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Եղիազարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ գործազուրկն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում հետեւյալ ուղղություններով`
մասնագիտական ուսուցում, որի ընթացքում ծրագրում ընդգրկվող անձին յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով, ընդ որում, կրթաթոշակը նշանակվում եւ վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամuվա ընթացքում իրականացված ուuումնական դաuընթացների oրերի համար.
ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց համար` մասնագիտական աշխատանքային փորձի ձեռք բերման աջակցություն.
գործատուի կողմից «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային եւ տարածքային կենտրոններ ներկայացված եւ առնվազն մեկ ամիս չլրացված թափուր աշխատատեղերի համալրման նպատակով այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն.
վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցություն: («Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանում գործազրկության մակարդակը դեռեւս շարունակում է գերազանցել 2008թ. ցուցանիշը: Եթե 2008թ. գործազրկությունը 16.4% էր, 2010թ.` 19%, 2016թ. այն կազմել է 18%, իսկ ահա 2017 թվականի 1-ին կիսամյակին գործազրկության ցուցանիշը 17.8 տոկոս էր:




Լրահոս