Արմավիր-Երևան երթուղու վարորդների գործադուլի մեղավորը նախարարությունն է. ինչ է մեկնաբանում աշխատակիցը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիր-Երեւան-Երեւան-Արմավիր երթուղու սպասարկման շուրջ աղմուկը չի դադարում: Այդ երթուղու վարորդները գործադուլ էին արել, քանի որ գծատերերը բարձրացրել էին «օրվա պլանի» չափը՝ 15 հազար դրամից հասցնելով 20 հազարի: Երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս Սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե այդ ամենի համար մեղավոր է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որը ոչ մի քայլ չի անում` երթուղին ապօրինի ուղեւորափոխադրողներից ազատելու համար:

«Բիզնեսը զրկվում է իր հիմնական իմաստից` շահույթից: Ու այս ամենը` երթուղում երթեւեկող անօրինական փոխադրողների ու համապատասխան պաշտոնյաների հետեւողական եւ դիտավորությամբ ցուցաբերվող անգործության հետեւանքով»,- ասել է Հակոբյանը` պնդելով, որ իրենք նախարարություն դիմել են բազմիցս, ներկայացրել փաստեր, բայց ապարդյուն:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս