Հարց քաղաքացիներից` ապաստան հայցողների համար նախատեսված հատուկ կացարանը ի՞նչ է իրենից ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ապաստան հայցողների համար նախատեսված հատուկ կացարանը ի՞նչ է իրենից ներկայացնում: Այսինքն` ի՞նչ է ենթադրում դա:

Գայանե Հայրապետյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ՀՀ միգրացիոն պետական ծառայության ենթակայությամբ գործում է հատուկ կացարան, որը նախատեսված է Հայաստանում ապաստան հայցող անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին տեղավորելու համար:
Հատուկ կացարանում բնակվող անձանց տեղաշարժի ազատությունը չի սահմանափակվում: Նրանք կարող են բնակվել կացարանում մինչեւ իրենց ապաստանի դիմումի վերաբերյալ վերջնական որոշում կայացվելը, ներառյալ մերժման որոշման դատական կարգով բողոքարկման ավարտը: Հատուկ կացարանում բնակության ողջ ընթացքում նրանց տրամադրվում է սնունդ, սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ դիմողի ապաստանի դիմումը վերջնական մերժվելուց հետո նա կարող է կրկին դիմում ներկայացնել ՄՊԾ` Հայաստանում ապաստան ստանալու համար, եթե ի հայտ են եկել նոր իրադարձություններ եւ փաստեր:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս