
Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Քրիսթալ Փելաս»-ը սեփական հարկի տակ ընդունում է «Լիվերպուլ»-ին: Հանդիպումը կայանում է «Սելհերսթ Փարկ» մարզադաշտում:
Յուրգեն Կլոպի համար այս խաղը 100-րդն է անգլիական Պրեմիեր-լիգայում` որպես թիմի գլխավոր մարզիչ: Նախորդ 99 խաղում «Լիվերպուլը» գերմանացի մասնագետի գլխավորությամբ 53 հաղթանակ է տարել, 28 անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել է 18 պարտություն: