
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 30-ին, ժամը 9.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Լիլիթ Կ.-ն, որը մարտի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի, 118 հոդվածի (ծեծը) և 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքներով: