
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Լեգանեսին»:
Հանդիպման միակ գնդակը 62-րդ րոպեին խփել է «չղջիկների» հարձակվող Ռոդրիգոն:
Այսպիսով, վալենսիացիները 7-րդ հաղթանակն են տարել Պրիմերայի վերջին 8 խաղերում:
Այս տուրից հետո «Վալենսիան» վաստակած 62 միավորով չորրորդ տեղում է: