Ապրիլի 3-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 3-ին ժամը 11:30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Ապրիլյան պատերզամից 2 տարի անց։ Դասեր, կատարված աշխատանքներ և հրատապ անելիքներ»։

Բանախոսներն են՝

Ռոմիկ Մխիթարյան – փոխգնդապետ, Շենգավիթ համայնքի նախկին ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ

Կորյուն Ղումաշյան – գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր – տնօրեն

Վազգեն Սիսլյան – ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար

***

«Նոյյան Տապան». Սյունիքյան «մեղմ» պատիժը և հայաստանյան 10 000 դրամանոց «ամոթալի» արդարադատությունը

Ապրիլի 3-ին ժամը 14:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ իրավապաշտպանների մասնակցությամբ։

Թեման՝ «10 000 դրամի գողության համար 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում երեք անչափահաս երեխաների և ներկայումս Մուրացանի հոսպիտալում վիրահատված հայ զինվորի մորը։ Իրավապաշտպաններն ահազանգում են՝ երեք անչափահաս երեխաների անտերության մատնվելու, Սյունիքի մարզի ոստիկանության և դատարանի ապօրինի գործողությունների մասին և բարձրաձայնում դատարանի կայացրած որոշման վերաբերյալ իրենց անհամաձայնությունը»։

Բանախոսներն են

Հասմիկ Սարգսյան – ամբաստանյալ

Մուշեղ Շուշանյան – փաստաբան

իրավապաշտպաններ

Մարինա Պողոսյան- «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ
Արթուր Սաքունց – ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ

***

Ապրիլի 3-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է  ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը: Թեման՝ Քաղաքական իրավիճակ, Հնչակյան կուսակցության անելիքներ, մայիսի մեկի հանրահավաք:




Լրահոս