Մեծ շուքով բացված հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը փակվել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2014 թվականի հունվարին Ազգային ժողովում մեծ շուքով բացված հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը, պարզվում է, փակվել է: Տեւական ժամանակ է՝ ԱԺ երկրորդ հարկում տեղակայված այդ սենյակի դռներն ամուր փակված են, ակումբը գործունեություն չի ծավալում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, ակումբի ղեկավար Արգինե Թումանյանը նշեց, թե աշխատասենյակն են փոխում, եւ հիմա վերանորոգման աշխատանքներ են տարվում: Միաժամանակ նա վստահեցրեց, որ ակումբը շարունակելու է գործունեությունը, թեեւ նա խոստովանեց. «Նիստ եղել է 2 տարի առաջ»: Նշենք, որ այս ակումբը տեղակայված է խորհրդարանի ամենակենտրոնական հատվածում, մի հսկա աշխատասենյակում՝ գրադարանի կողքին, բայց, փաստորեն, անիմաստ, քանի որ որեւէ լուրջ գործունեություն այն չի ծավալում եւ ավելի շատ ռուսներին սիրաշահելու խնդիր է լուծում:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս