Հարց քաղաքացիներից` ովքե՞ր կարող են օտարերկրացուն Հայաստան այցելելու հրավեր տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ովքե՞ր կարող են օտարերկրացուն Հայաստան այցելելու հրավեր տալ: Եվ խնդրում եմ ասեք` որո՞նք են Հայաստան մուտքի վիզայի տեսակները։

Ստելլա Մխոյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրացուն Հայաստան այցելելու հրավեր կարող են տալ` ա) Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացին, բ) Հայաստանում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին, գ) Հայաստանում գրանցված իրավաբանական անձինք, դ) ՀՀ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները եւ միջազգային կազմակերպությունները:
Հայտնում ենք, որ Հայաստան մուտքի վիզայի տեսակներն են`
ա) այցելության մուտքի վիզա` հարազատներին այցելելու, զբոսաշրջության, կրթական հաստատություններում ուսանելու, տարբեր միջոցառումներին մասնակցելու նպատակով այցելության համար, բ) պաշտոնական մուտքի վիզա` պաշտոնական անձնագիր կրող անձանց կամ սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար, գ) դիվանագիտական մուտքի վիզա` դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար, դ) տարանցիկ մուտքի վիզա` Հայաստանի տարածքով երթեւեկողների համար:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հրավերը պետք է պարունակի հրավիրվողի եւ հրավիրողի տվյալները, հրավերի նպատակը, հրավիրվողի` Հայաստանում մնալու ժամկետները:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:   




Լրահոս